Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում արդեն խաղարկվել է երեք տուր: Անդրանիկ հանդիպումը Բուլղարիայի հավաքականի հետ ավարտելով ոչ-ոքի, տղամարդկանց մեր ընտրանին երկրորդ և երրորդ տուրերում 2,5:1,5 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ու Ավստրիայի հավաքականներին (առաջինում հաղթական է եղել Լևոն Արոնյանի, երկրորդում` Գաբրիել Սարգսյանի «խոցումը»): Կանանց Հայաստանի ընտրանին առաջին երկու տուրերում նույն 3,5:0,5 հաշվով հաղթել է հորվաթներին ու բելգիացիներին, երրորդում պարտության մատնել «Լեհաստան-3»-ին` 4:0:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ